ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Գալուստ Գրիգորիչի և Տեր Հուսիկի տարբերությունը

Գալուստ Գրիգորիչի և Տեր Հուսիկի տարբերությունը
01.10.2013 | 13:13

ԱԺ-ն այսօր շարունակեց գլխավոր դատախազի թեկնածության հարցի քննարկումը: Պատգամավորները հասել են վերջնագծին և հստակեցնում են` ով է կողմ, ով` դեմ Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում տեսնելը: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում հիշեցրեց Գորիսի հայտնի դեպքերը և դրա առնչությամբ Կոստանյանի գնահատականները` շեշտելով, որ այս թեկնածուն ոչինչով չի տարբերվելու իր նախորդից` Աղվան Հովսեփյանից, ուստի ինքը դեմ է քվեարկելու: Հետաքրքիր է, որ խմբակցությունների հետ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ պետք է Կոստանյանին «շանս» տալ: Սակայն ՀԱԿ-ի անունից խոսեց Արամ Մանուկյանը և տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Ստացվում է, այս խմբակցությունը միասնական կարծիք չունի՞: Ի դեպ, Փաշինյանին պատասխանեց դաշնակցական Արծվիկ Մինասյանը` նշելով, թե ո՞վ է ասում, որ Աղվան Հովսեփյանը լավ բաներ չի արել. արել է: Իսկ Կոստանյանի առնչությամբ էլ կողմ են դաշնակները: Այնուհետև, ՀՀԿ խմբակցությունից խոսեցին ոչ ՀՀԿ-ականներ Լևոն Մարտիրոսյանը և Խոսրով Հարությունյանը, բնականաբար, դրվատանքի խոսքեր շռայլելով թեկնածուին: Խմբակցությունների անունից խոսելով, Ռուբեն Հակոբյանը կարևորեց համակարգի որակի փոփոխությունը և նշեց, որ համակարգը երբեք չի փոխվել. «Այն ժամանակ Տեր Հուսիկն էր, հիմա` Գալուստ Սահակյանը»: Գրիգորիչն էլ տակը չմնաց ու իր ելույթի ժամանակ պատասխանեց, թե Տեր Հուսիկի չափ լիազորություններ չունի: Կոստանյանի թեկնածությանը դաշնակցությունն «ազատ» է քվեարկելու, ՕԵԿ-ը` կողմ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ